Երևանում 3 ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ
Հոկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում, Վարդանանց փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Գնունու շուկա տանող թունելի մեջ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Ապրես Հ.-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Հարություն Ա.-ի վարած Changan մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հարություն Ա.-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վթարի հետևանքով երթևեկությունը մի քանի ժամ նշված հատվածում դադարեցվել էր։