Աշխարհ

16.10.2024 15:08


Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով նիստին. ԱԳՆ

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով նիստին. ԱԳՆ

Վրացական կողմը չի մասնակցի Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակի շրջանակում կայանալիք առաջիկա բանակցություններին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Ո՛չ, մենք չենք մասնակցի։ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի աշխատում նշված ձևաչափով»,-ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։

Նշենք, որ «3+3» ձևաչափով 3-րդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 18–ին Ստամբուլում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել են, որ կմասնակցեն հանդիպմանը։

Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը։

Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը