Լրահոս

17.10.2024 11:25


Գեղարքունիքում գայլերը մտել են գյուղ և հոշոտել բնակչին պատկանող 100-ից ավելի մայրացու ոչխար ու գառ

Գեղարքունիքում գայլերը մտել են գյուղ և հոշոտել բնակչին պատկանող 100-ից ավելի մայրացու ոչխար ու գառ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրենց պատկանող անասնագոմ, հայտնաբերում է իրեն պատկանող մոտ 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին՝ սատկած:

Shamshyan.com-ը հայտնում է, որ Մ. Հակոբյանին պատճառվել է խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամի վնաս և չկա երաշխիք, որ գայլերը նորից գյուղ չեն գա:

Այս խորագրի վերջին նյութերը