Կարծիք

17.10.2024 13:23


Մեր թուլությունն այս ռեժիմի միակ կենսական հենարանն է

Մեր թուլությունն այս ռեժիմի միակ կենսական հենարանն է

Գործող վարչապետը պնդում է, որ եթե մեր ազգային անվտանգության առաջին երաշխիքը բանակն է, ապա դա նշանակում է, որ մենք չունենք անվտանգության համակարգ, իսկ դրանից առաջ ասում էր, որ Կիրանցում տնկած սյուներն են մեր անվտանգության երաշխիքը, նկատի ունենալով, որ դա մի սահման է, որը ճանաչում է և Հայաստանը, և Ադրբեջանը:

Մի կողմ դնենք այն, որ ներկա աշխարհակարգի պայմաններում, ավելի ճիշտ աշխարհակարգի փլուզման պայմաններում, որևէ սահմանային սյուն երաշխիք չէ: Այդ սյուները չփրկեցին այսօրվա Լիբանանին, ժամանակին չփրկեցին Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան և բազմաթիվ այլ երկրներին ՛՛դեմոկրատական՛՛, ՛՛կոմունիստսկան՛՛, ՛՛սիոնիստական՛՛ ագրեսիաներից։ Մի կողմ դնենք նաև այն, որ Ադրբեջանը Հայաստանը հայտարարել է Արևմտյան Ադրբեջան և սահմանային սյուները չեն կարող անվտանգության երաշխիք ծառայել:

Քննարկենք գործող վարչապետի թեզն այլ տեսանկյունից, թե ինչու նա չի ուզում ունենալ օրինակ մի բանակ, որն անվտանգության այլ համակարգերին զուգահեռ, լինի կարևորագույներից մեկը:

Մարտունակ բանակը նշանակում է ունենալ.

1. սպայական կազմ, գործող սպայական պատվի ու հայրենասիրության գաղափարների վրա,

2. ունենա կրթական համակարգը, որտեղ դաստիարակվում է հայրենասիրություն ու դրա համար անհրաժետ արժեքային համակարգ,

3. ունենալ ռազմաարդյունաբերական համակարգ,

4. ունենալ ազատ մտածող ու արժանապատիվ քաղաքացիներ,

5. ունենալ արդյունավետ ու կազմակերպված սփյուռք, որի կազմավորման գործում մեծ է պետությանը դերը,

6. Եկեղեցու նման ցանցային կառույցը, որ որին պետք է պետությունն օժանդակի:

Ցուցակը կարելի է երկար թվարկել, սակայն, այստեղ մի առանցքային խնդիր կա, արժանապատիվ սպան, ուսուցիչը, քաղաքացին, գիտնականը, Սփյուռքի ակտիվ անդամն, արդյունավետ եկեղեցին չեն հանդուրժի գործող վարչապետին ու նրա թիմին: Աշխատող անվտանգային համակարգն, իր բոլոր բաղադրիչներով, ու այս կառավարությունն անհամատեղելի երևույթներ են:

Միայն ներկայիս թույլ, արժանապատվությունից զուրկ, արտաքին վտանգից սարսափող հասարակությունն իր ձայնը կտա ներկայիս վարչախմբին:

Մեր թուլությունն այդ ռեժիմի միակ կենսական հենարանն է, դրա համար սահմանային սյունի մոգական ուժի մասին մտքի մորմոքն է կարող գործող կառավարության իշխանությունը պահպանել։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը