Աշխարհ

17.10.2024 19:15


«Բարսելոնան» ցուցադրել է առաջիկա «էլ կլասիկո»-ի համար նախատեսված խաղաշապիկը

«Բարսելոնան» ցուցադրել է առաջիկա «էլ կլասիկո»-ի համար նախատեսված խաղաշապիկը

Կատալոնական «Բարսելոնան» ցուցադրել է առաջիկա «էլ կլասիկոյի» համար նախատեսված Coldplay-ի լոգոտիպով խաղաշապիկը։

Այդ խաղաշապիկով նոյեմբերի 2-ին հանդես կգա նաև «Բարսելոնայի» կանանց թիմը «Էյբարի» դեմ կայանալիք հանդիպման ժամանակ։

Coldplay-ի նոր՝ «Moon Music» երաժշտական ալբոմը թողարկվել է հոկտեմբերի 4-ին։ «Բարսելոնան» «Ռեալի» հետ նախորդ խաղերում հանդես է եկել Drake-ի, երգչուհիներ Ռոսալիայի և Karol G-ի, ինչպես նաև Rolling Stones ռոք խմբի լոգոտիպերով խաղաշապիկներով։

«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպումը հոկտեմբերի 26-ին է։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը