Քաղաքական

18.10.2024 18:27


Երևանին և Բաքվին առաջարկվել է օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար․ Սերգեյ Լավրով

Երևանին և Բաքվին առաջարկվել է օգտագործել «3+3» հարթակը  խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել են օգտագործել «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ ԱԳ նախարարի խոսքերն, ով ամփոփել է Ստամբուլում «3+3» ձևաչափով հարթակի նախարարական հանդիպման արդյունքները։

«Մենք (խմբ․ նկատի ունի Ռուսաստանը), թուրքերն ու իրանցիներն առաջարկել ենք մեր գործընկերներին՝ Երևանին և Բաքվին, օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում նաև հիշեցվել են այն նախապատրաստությունները, այն հիմքերը, որոնք ստեղծված են եղել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը