Քաղաքական

18.10.2024 21:01


«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացումը

«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացումը

Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես գիտեք`«Մայր Հայաստան» դաշինքը, ի դեմս համանուն խմբակցության, դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում:

Կարմիր գծերի թանկացումը վիճարկելու վերաբերյալ դիմումը գտնվում է Վարչական դատարանի վարույթում. գործը քննվում էր գրավոր ընթացակարգով, եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրն այսօր էր, սակայն դեռևս ամիսներ առաջ Մեր կողմից դատարան էր ներկայացվել դիմում` գործի քննության բանավոր ընթացակարգ կիրառելու խնդրանքի վերաբերյալ, որը այսօր ըստ էության բավարարվել է. դատարանը որոշել է անցնել բանավոր դատաքննության:

Բանավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ Մեր կողմից դիմումի ներկայացումը պայմանավորված է սույն գործով դիմումով արծածվող հարցի հանրային մեծ հնչեղությամբ, և, վստահ ենք, որ դատաքննության բանավոր կարգը էլ ավելի ակնհայտ կդարձնի կայանատեղիների թանկացման անհիմն ու ոչ իրավաչափ լինելը:

Միաժամանակ միակամ ենք, որ իրավունքի գերակայությունը պիտի հաղթի, որպեսզի այսուհետ որևէ իշխանություն չփորձի իր անարդյունավետ գործունեությունը կոմպենսացնել քաղաքացու հաշվին:

Հրապարակային դատական նիստի մասին կծանուցեմ լրացուցիչ:

Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը