Սևանի ափի ճեմուղին չկա, բայց գումարներն արդեն հատկացվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Պետության բյուջեից հատկացվել է 43 մլն դրամ՝ «Սևան ազգային պարկի» Լճաշեն-Սեւանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի եւ քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքներն իրականացնելու համար, սակայն նախագիծը չի հաստատվել, «այն կյանքի կոչվել չի կարող, եւ այդ ուղղությամբ գումար չի ծախսվել»։ 2025 թվականին նախագծի իրականացման համար կհատկացվի 43 մլն դրամի 3 անգամ ավելին՝ 121 մլն դրամ։
2022 թվականին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 4-ին տեղի ունեցավ խորհրդակցություն՝ հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագծի վերաբերյալ: