Օրվա լուր

20.10.2024 14:04


Ո՞րն է ՔՊԿ-ի հայրենիքը

Ո՞րն է ՔՊԿ-ի հայրենիքը

Նույնիսկ Իլհամ Ալիևն այդպես չի արդարացրել ու հիմնավորել Ադրբեջանի հանցավոր գործողություններն Արցախում, ինչպես «Քաղաքացիական պայմանագրի» պարագլուխները՝ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Մելքոնյանը, Ալեն Սիմոնյանը․․․

Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում լեգիտիմ է համարել Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա՝ հղում անելով ՄԱԿ–ի թղթի կտորի արժեք ունեցող բանաձևերին։

Ըստ ամենայնի՝ Ալենը նկատի ուներ այն բանաձևերը, որոնք Արցախյան 1–ին պատերազմի ժամանակ ընդունվել են Քելբաջարի և Աղդամի մասով։

Եվ սա այն Ալեն Սիմոնյանն է, ով նռան շոու էր կազմակերպել Աղդամում՝ հայտարարելով, թե Ակնան (Աղդամը) իր հայրենիքն է։ Ալենը դա անում էր 2018–ի իշխանափոխությունից հետո՝ փորձելով ցույց տալ, թե, իբր, իրենք հակադրվում են Սերժ Սարգսյանին, ով տարիներ առաջ հեգնանքով էր արտահայտվել այն մարդկանց մասին, ովքեր ասում էին, թե Աղդամն իրենց հայրենիքն է։

Հիմա Ալենը ոչ միայն իր նռան շոուն է մոռացել, այլ նաև փորձում է ադրբեջանական թեզերը և շահերը պաշտպանել՝ Նիկոլից ավելի Նիկոլ լինելու տարբերակով։

Ի դեպ, Ալենը բոլոր հարցերում է այդպես։ Երբ Նիկոլը հակառուսական հիստերիա է բարձրացնում, Ալենը դառնում է ամենահիստերիկը։ Երբ Նիկոլը պրոթուրքական ու պրոադրբեջանական «բաղնիքի» է վերածում Հայաստանը, Ալենը դառնում է այդ բաղնիքի քարոզչական քիսաչին։

Հիմա ո՞րն է սրանց հայրենիքը։ Հարցը հռետորական է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը