Կարծիք

21.10.2024 12:04


Ովքե՞ր են կանգնած IRI ետևում և ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում Հայաստանում

Ովքե՞ր են կանգնած IRI ետևում և ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում Հայաստանում

Արևմտյան շատ հիմնադրամներ աշխատում են տարբեր երկրներում, իբր՝ ժողովրդավարության կառուցմանն աջակցելու պատրվակով, բայց իրականում նրանք փորձում են ակտիվորեն միջամտել այլ երկրների ներքին գործերին:

Միջազգային կառույցների «փափուկ ուժի» գործիքների շարքին են պատկանում նաև, այսպես կոչված, հանրային կարծիք ուսումնասիրող կենտրոնները, որոնք, իբր, ներկայացնում են, թե տվյալ երկրներում ինչպիսին է հանրային կարծիքը այս կամ այն հարցի շուրջ: Այդ ուսումնասիրությունների գլխավոր նպատակը, հասկանալի պատճառով, կրում է ընդգծված աշխարաքաղաքական բնույթ:

Այդ կազմակերպությունների շարքում կան երկու ազդեցիկ ամերիկյան ընկերություններ, որոնք գործում են, մեկը՝ այդ երկրի հանրապետական կուսակցության կից, դա IRI-ն է , իսկ մյուսը՝ դեմոկրատական կուսակցության, դա NDI-ն է:

Թեև նրանք ԱՄՆ-ի ներսում ընկալվում են, որպես կուսակցական կառույցներ, սակայն նրանց հարցումները արտերկրներում հիմնականում կրում են ոչ թե կուսակցական, այլ վերկուսակցական բնույթ, և իրենց աշխատանքները կոորդինացվում են վաշինգտոնյան դիփ-սթեյթի կողմից:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը (IRI)

IRI-ն հիմնադրվել է Վաշինգտոնում 1983 թվականին։ Այսօր այդ կառույցի տնօրենների խորհրդի նախագահը Ալյասկայի նահանգից սենատոր Դեն Սալիվանն է։ Նախկինում այս տեղը զբաղեցնում էր հանրապետական ​​սենատոր Ջոն Մաքքեյնը։

Իսկ թե ով էր Մաքքեյնը կարծում ենք, որ իմաստ չունի մեկնաբանելու:

Կազմակերպությունը սերտ համագործակցում է ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և մի շարք հիմնադրամների հետ, որոնք ֆինանսավորում են ամերիկամետ քաղաքական ուժերին ողջ աշխարհով մեկ: Ի թիվս այլ բաների, նա աշխատել է Ջորջ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամի հետ։

IRI –ի ներկայացուցչությունները բացվել են աշխարհի ավելի քան 30 երկրներում։ Հայաստանում կա ինստիտուտի մասնաճյուղ, և այստեղ կազմակերպությունն ակտիվորեն և սերտորեն աշխատում է Փաշինյանի իշխանության հետ:

Ո՞րն է IRI հիմնական գործունեությունը Հայաստանում

IRI-ն իրականացնում է վերապատրաստման ծրագրեր քաղաքական կուսակցությունների, պետական ​​կառույցների և քաղաքական գործընթացներում անմիջականորեն ներգրավված այլ կազմակերպությունների համար: Այնուամենայնիվ, դրանք միշտ մշակվում են՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները և ընդգրկում են հարցերի լայն շրջանակ՝ սկսած քաղաքացիական հասարակության հիմքերից և քաղաքական կուսակցությունների ստեղծման մեթոդներից մինչև նախընտրական արշավներ իրականացնելը: Հատկապես սրա համար ինստիտուտն իր գործընկերների հետ բազմաթիվ հարցումներ ու հետազոտություններ է իրականացնում։ Հարցման արդյունքներն օգտագործվում են քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերին հանրային կարծիքի միտումների մասին տեղեկացնելու համար:

Բնականաբար, այս կազմակերպությունը բացառապես աշխատում է Փաշինյանի և նրա սատելիտ կազմակերպությունների հետ և նրանց շահերն է սպասարկում:

Քանի որ այդպիսին է պատվերը վաշինգտոնյան իր գլխամասային կենտրոնի կողմից:

Իսկ որպեսզի պարզ դառնա թե ինչ գործնեությամբ է զբաղվել այս կառույցը նախկինում աշխարհի տարբեր երկրներում, բերենք ընդամենը մի քանի օրինակ:

IRI գործնեությունը սառը պատերազմի ժամանակ

Սառը պատերազմի տարիներին IRI-ը ֆինանսավորեց բազմաթիվ պետական ​​հեղաշրջումներ Լատինական Ամերիկայում։ IRI-ը ներգրավված է եղել 2002 թվականին Վենեսուելայում հեղաշրջման փորձին, 2004 թվականին Հայիթիում նախագահ Ժան-Բերտրան Արիստիդին պաշտոնանկ անելուն և Կամբոջայում Հուն Սենի ռեժիմի ապակայունացմանը: ԱՄՆ նախկին դեսպան Բրայան Դին Կուրենը մեղադրել է IRI-ին Արիստիդի և ընդդիմության միջև խաղաղ բանակցություններ վարելու իր ջանքերը խաթարելու մեջ 2000 թվականին, վիճելի խորհրդարանական ընտրություններից հետո: Հայիթիում IRI-ի այն ժամանակվա ներկայացուցիչ Սթենլի Լուկասը ընդդիմության առաջնորդներին խորհուրդ է տվել փոխզիջման չգնալ Արիստիդի հետ, ով հետագայում հեռացվեց իշխանությունից: 2011 թվականին IRI-ն օգնեց վերապատրաստել ակտիվիստների, ովքեր ջատագովում էին, այսպես կոչված «արաբական գարունը» Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Եգիպտոսում և Թունիսում: Այնուհետև Եգիպտոսի արդարադատության նախարարությունը զեկույց է հրապարակել երկրում գործող հասարակական կազմակերպությունների արտաքին ֆինանսավորման մասին։ Փաստաթղթում ասվում էր, որ IRI-ն ԱՄՆ ՄԶԳ-ից ստացել է մոտ 7 մլն դոլար՝ երկրում ընտրությունների ժամանակ քարոզարշավ իրականացնելու համար: 2020 թվականի օգոստոսին IRI-ի և ԱՄՆ այլ կազմակերպությունների անդամները Չինաստանի կառավարության կողմից պատժամիջոցների ենթարկվեցին՝ 2019-2020 թվականների Հոնկոնգի բողոքի ցույցերին աջակցելու համար:

Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում IRI-ն Հայաստանում

Հայաստանում IRI-ն լոբբինգ է անում արևմտյան պատվիրատուներին ձեռնտու բարեփոխումները: Իսկ թե՝ որոնք, կարծում ենք, պարզ է բոլորին:

Բացի այդ, IRI-ն փորձագիտական ​​խորհրդատվություն է տրամադրում վարչապետի գրասենյակին՝ արդիականացնելով կառավարական հաղորդակցությունները տարբեր գերատեսչությունների միջև ինչպես կենտրոնական, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: IRI-ն ներգրավված է Հայաստանի խորհրդարանի մշտական ​​հանձնաժողովների և կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքի մեջ՝ մշակելու օրենսդրություն, որը կհամապատասխանի դրսի պատվիրատուհի շահերին:

IRI-ում դրանք պարզապես չեն հավաքվում և հանձնվում խորհրդարանականներին և պաշտոնյաներին, դրանք ուղեկցվում են քաղաքականության առաջարկներով և բարեփոխումների օրակարգով, որը, իբր թե, հիմնված է հետազոտությունից ստացված տեղեկատվության վրա: Իսկ այդ հարցումների արդյունքները անհրաժեշտ են, որպեսզի նրանց վրա հիմնվելով, լեգիտիմացնվեն իրենց «առաջարկները» Փաշինյանի իշխանությանը:

Ո՞վ է ղեկավարում այդ կառույցը Հայաստանում

IRI-ի Եվրասիայի գծով ավագ տնօրենը Սթիվեն Նիքսն է: Իր ներկայիս պաշտոնում նա վերահսկում է ծրագրերը Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Նիքսը երկու տարի անց միացավ IRI-ին որպես ԱՄՆ ՄԶԳ-ում ժողովրդավարության ավագ մասնագետ: Նա նախկին Խորհրդային Միությունում քաղաքական կուսակցությունների զարգացման, ինչպես նաև դատական ​​բարեփոխումների փորձագետ է: Նա ավելի քան երեք տարի ապրել է Կիևում և այդ ընթացքում աշխատել է որպես Ուկրաինայի Գերագույն Ռադայի իրավական բարեփոխումների հանձնաժողովի արտաքին իրավախորհրդատու։ Նա նաև աջակցել է Ուկրաինայում բարեփոխումների օրենսդրության մշակմանը, ներառյալ երկրի սահմանադրությունը, նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին օրենքները և Սահմանադրական դատարանի մասին օրենքը: Նիքսը նաև Ուկրաինայում պատգամավորների ընտրության մասին օրենքի խորհրդարանական ընտրովի հանձնաժողովի անդամ էր։

Հասկանալի է, որ Նիքսի առաքելությունը Հայաստանում, հանրությանը օբյեկտիվ տեղեկատվությունը ներկայացնելը չէ, այլ՝ օգնել Փաշինյանի իշխանությանը, իսկ երբեմն ճնշել նրա վրա, որպեսզի նրա իշխանությունը ավելի արմատական ձևով և արագ կյանքի կոչի այն խնդրի լուծումները, որոնք Արևմուտքը պահանջում է Փաշինյանից:

Իսկ թե որո՞նք են այդ լուծումները և ի՞նչ նպատակ է հետապնդում իրենց կողմից անցկացված «հարցումները» կներկայացնենք մեր հաջորդ հոդվածում:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը