Լրահոս

21.10.2024 12:19


Լոռու մարզի հանդամասերից մեկում դիակ են հայտնաբերել

Լոռու մարզի հանդամասերից մեկում դիակ են հայտնաբերել

Լոռու մարզում՝ «Սուբլիս» կոչվող հանդամասում, դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ գիշերը՝ ժամը 00:38-ին ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ քաղաքացին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի հարակից հանդամաս և չի վերադարձել։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են փրկարարներ, ոստիկանության ծառայողներ և 30 գյուղացի։ 69-ամյա Յ․Ռ․-ի դին հայտնաբերել են գյուղացիները։

Փրկարարները քաղաքացու դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Այս խորագրի վերջին նյութերը