Քաղաքական

21.10.2024 16:30


Չի կարող լինել փաստացի հողի վրա փոփոխություն, քանի դեռ ամբողջը համաձայնեցված չէ. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Չի կարող լինել փաստացի հողի վրա փոփոխություն, քանի դեռ ամբողջը համաձայնեցված չէ. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Պետք է հստակ ֆիքսվի, որ չի կարող լինել փաստացի հողի վրա փոփոխություն, քանի դեռ ամբողջը համաձայնեցված չէ: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Այսինքն՝ չգան իրենք կանգնեն ինչ-որ տեղեր, քանի դեռ մենք չգիտենք, թե ինչ է լինելու Ջերմուկում, Ներքին Հանդում և մյուս տեղերում: Պետք է ամբողջը համաձայնեցվի՝ նոր արվեն հողի վրա աշխատանքները: Այստեղ կա նաև վտանգ, որ իրենք՝ ունենալով իրենց համար ցանկալի դիրքերը, երբ որ մեր ռազմավարական դիրքերը փոխվեն ոչ ի նպաստ մեզ, այլ ի նպաստ իրենց, իրենք կարող են շատ ավելի մոտիվացված լինել ագրեսիայի ճանապարհն ընտրելու»,-նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը