Լրահոս

22.10.2024 12:47


Արագածոտնում բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը, վիրավnրներ կան

Արագածոտնում բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը, վիրավnրներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր հատվածում բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Այս խորագրի վերջին նյութերը