Լրահոս

22.10.2024 16:50


Ընդերքի շահագործման օրենքը պետք է լինի ծայրահեղ թափանցիկ և մրցունակ․ հանքարդյունաբերական ոլորտի փորձագետ (տեսանյութ)

Ընդերքի շահագործման օրենքը պետք է լինի ծայրահեղ թափանցիկ և մրցունակ․ հանքարդյունաբերական ոլորտի փորձագետ (տեսանյութ)

2024թ․ սեպտեմբերի վերջին Հայաստանում երկօրյա ֆորում տեղի ունեցավ՝ համաշխարհային տնտեսության մեջ մեր երկրի հանքարդյունաբերական հնարավորությունների, դժվարությունների և մարտահրավերների վերաբերյալ։ Ֆորումին մասնակցում էր նաև հանքարդյունաբերական ոլորտի փորձագետ, խորհրդատու Տիմուր Օդիլովը։

Նա նշել է, որ ընդերքի շահագործման օրենքը պետք է լինի ծայրահեղ թափանցիկ և մրցունակ, ինչը շատ կարևոր է, որպեսզի միջազգային ներդրողներն իրենց ուշադրությունը սևեռեն Հայաստանի վրա․ եթե բավարարվում են ներդրողների սպասումներն ու ակնկալիքները, նրանք հաճույքով են ներդրում կատարում։

Օդիլովը հավելել է, որ ներդրողներին նոր հայացքներ և մոտեցումներ են անհրաժեշտ։

Որո՞նք են բիզնես ներդրողների վախերը, որո՞նք են նրանց ակնկալիքները, ինչո՞ւ նրանք Հայաստան չեն գալիս, ինչո՞ւ են նրանք վախենում Հայաստանում ներդրում կատարել։ Հանքարդյունաբերական ոլորտի փորձագետի համոզմամբ՝ այս և նմանատիպ մի շարք այլ պարզ հարցադրումները կտան անհրաժեշտ պատասխաններ։

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է միջազգային ասպարեզ դուրս գա և մասնակցի, օրինակ, միջազգային արտադրական ցուցահանդեսների ու ներկայանա հստակ առաջարկներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը