Ընտրողների ընդամենը 9 տոկոսի քվեն ստացած քաղաքային «իշխանությունը» որոշել է վերջնականապես կաթվածահար անել քաղաքային տրանսպորտը։
Բոլորս ականատեսը դարձանք, թե ինչ է կատարվում մետրոյում և ինչպիսի հերթեր են կուտակվում վճարման համակարգի անպատրաստ լինելու պատճառով։
Հիմա նույնն ուզում են անել վերգետնյա տրանսպորտի մասով։
Ասում են, թե, իբր, ստվերի դեմ են ուզում պայքարել (բա այս տարիների ընթացքում ինչու՞ չէիք զբաղվում օրական 80 հազար դոլարի հասնող ստվերով)։ Ստվերի դեմ պայքարը պատկերացնում են նոյեմբերի 1–ից «MAN», «ZhongTong» և «GazelCity» մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս մարազմատիկ պահանջներ բավարարելով։ Պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։
Նկատենք, որ քաղաքպետարանի այդ պահանջը նախ օրենքի խախտում է։ Իսկ գործնականում՝ մետրոյից օգտվող քաղաքացիներին ավելի վատ վիճակի մեջ են գցելու։
Օրինակ՝ ի՞նչ է անելու այն քաղաքացին, ով չունի 100–դրամանոց և չի կարող QR կոդի միջոցով վճարել։ Մնալու է փողոցու՞մ։
Սրանք իրոք չեն սիրում մեր քաղաքն ու երևանցիներին։ Գիտեն, որ քվե չեն ստացել ու լեգիտիմ չեն։ Դրա համար էլ վրեժ են լուծում։
Լուծումն ասել ենք՝ Երևանի արտահերթ ընտրություններ և Երևանի նոր քաղաքապետ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից
Թարս աճած «ավտոբուս»