Անկարայում զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի (տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտնել է, որ Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահի կողմից արված համապատասխան հայտարարությանը։
Հաղորդվում է նաև, որ երկու երկրների ղեկավարների հանդիպմանը Վլադիմիր Պուտինն իր ցավակցություններն է հայտնել զինված հարձակման կապակցությամբ։
Բացի այդ, թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ 14 վիրավորներից 3-ը գտնվում են ծանր վիճակում։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարայում Tusaş Aerospace Corporation-ի օբյեկտի վրա հարձակված ահաբեկիչները զինված են եղել գնդացիրներով, ատրճանակներով և կարող են ունենալ պայթուցիկ նյութեր ու մեծ քանակությամբ զինամթերք։