Լրահոս

23.10.2024 21:21


Սյունիքում բախվել են «Mitsubishi» ավտոբուսը, «Mazda»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ

Սյունիքում բախվել են «Mitsubishi» ավտոբուսը, «Mazda»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:50-ի սահմաններում Սյունիք գյուղից դեպի Խոտանան տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mitsubishi» մակնիշի ավտոբուսը, «Mazda», և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը