Քաղաքական

23.10.2024 21:39


Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ մասնակցությամբ. Զախարովա (տեսանյութ)

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ մասնակցությամբ. Զախարովա (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մեկնաբանել է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը։

Նա, մասնավորապես, պատասխանել է ռուս լրագրողի հետևյալ հարցին. «Հայաստանի փոխվարչապետ Գրիգորյանն ասել է, որ Մոսկվայի, Բաքվի և Երևանի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովը ընդհատել է իր հանդիպումները, քանի որ որոշ հարցերի շուրջ կոնսենսուս չկա։

Այնտեղ հիմնական խնդիրը մնում է Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև միջանցքի ստեղծումը։

Ասացեք, խնդրում եմ, Մոսկվան դեռ չի՞ կորցրել այս տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը հասնելու հույսը»։

«Դե, կարծում եմ, այստեղ խոսքը ոչ թե հույսի կամ դրա բացակայության մասին է, այլ փոխադարձ ընդունելի արդյունքների գտնելու կամ փոխընդունելի արդյունքի հասնելու, փոխընդունելի լուծում գտնելու, որը կգոհացնի թե Բաքվին, թե Երեւանին։ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ, այս ամբողջ ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք այս ուղղությամբ։ Ըստ էության, մենք այսուհետ նույնպես պատրաստ ենք մեր գործընկերներին համակողմանի օգնություն ցուցաբերել։ Ինչպես արդեն ասացինք, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահի ողջ տարածաշրջանը։ Ուշադրություն ենք հրավիրում նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի վերջին մեկնաբանությանը այս հարցի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ ահա ուղիղ մեջբերում. «Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։ Այդ իսկ պատճառով աշխատում ենք այս ուղղությամբ»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը