Լրահոս

25.10.2024 14:21


Հանդիպում արցախցիների հետ

Հանդիպում արցախցիների հետ

«Մայր Հայաստան» շարժումը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակն այս տարվա հունիսից համատեղ ծրագիր են իրականացնում՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անվճար իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով։

Կատարված աշխատանքների մասին ընթացիկ հաշվետվություն ներկայացնելու, արցախցիների սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու, հաճախ կրկնվող խնդիրների վերաբերյալ մասնագիտական պատասխաններ հնչեցնելու և արցախցիների վերադարձի իրավունքի իրացման հնարավորությունների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար հրավիրվում է հավաք։

Արցախցիների հետ հանդիպումը տեղի կունենա այս կիրակի՝ հոկտեմբերի 27–ին, ժամը 14։00–ին։ Հասցեն՝ ք. Երևան, Մովսես Խորենացու փող., 15 շենք, «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոն, «Grand Ballroom» սրահ։ Մուտքն ազատ է։

Այս խորագրի վերջին նյութերը