Ալիևի համար ՀՀ վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին
Այսօր Ալիևի և Ադրբեջանի համար լավագույն լուծումը Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում լինելն է: Դրա մասին «Русарминфо»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի գործերի, ԱՊՀ երկրների և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ըստ նրա՝ ցանկացած ուրիշն Ադրբեջանի համար շատ ավելի խնդրահարույց կլիներ։
«Փաշինյանը նախընտրում է արևմտյան հարթակները, իսկ Ադրբեջանը դրան չի առարկել»,-նշել է նա։
Զատուլինի կարծիքով՝ երեկվա նման հանդիպումներ բավականաչափ եղել են, բայց դեռևս՝ անարդյունք։
«Կարծում եմ, որ այս հանդիպումների արդյունքը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը քաղաքականապես մեծ կախվածության մեջ է Ալիևից։
Մեծացնելով ճնշումը և Հայաստանից քայլեր պահանջելով (Սահմանադրության փոփոխություններ և այլն), որոնց հետ Փաշինյանը պատրաստ է համաձայնության գալ որոշակի պայմաններով, Բաքուն ակնկալում է պահպանել պատերազմում պարտվող վարչապետի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը»,-նշել է ռուս պատգամավորը։
Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ դա Փաշինյանին ձեռնտու է նաև իշխանության պահպանման տեսանկյունից:

Աղբյուրը՝ news.am