Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի ռազմական օբյեկտների վրա (տեսանյութ)
Իսրայելն այս գիշեր հարձակվել է մի շարք ռազմական կենտրոնների վրա Իրանի Թեհրան, Խուզեստան և Իլամ Նահանգներում։ Այս մասին հայտնում են Իրանի ՀՕՊ ուժերը։
«Այս (իսրայելական, –խմբ.) ռեժիմն այսօր առավոտյան հարձակում է իրականացրել Թեհրան, Խուզեստան և Իլամ Նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա։ ՉնայածերկրիՀՕՊհամակարգի հաջող հակազդեցությանը, մի շարք օբյեկտների հասցվել է սահմանափակ վնաս»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նույնպես հայտարարել է Իրանում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու շրջանակներում:
Ավելի ուշ ՑԱԽԱԼ-ում հայտարարել են, որ ՌՕՈւ ինքնաթիռները բարեհաջող վերադարձել են Իսրայել՝ ավարտելով գրոհը:
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է Իրանի մի շարք շրջաններում ռազմական թիրախներին հասցվող ճշգրիտ և նպատակային հարվածները։ Մեր ինքնաթիռները ապահով վերադարձան տուն։ Հարվածը հասցվել է` ի պատասխան վերջին ամիսներին Իսրայելի պետության և նրա քաղաքացիների դեմ իրանական ռեժիմի հարձակումների: Պատասխան հարվածն ավարտված է, առաքելությունն ավարտված է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելական բանակում նշելեն նաև Իրանում հարձակված թիրախները. դրանց թվում են հրթիռային գործարանները, «Երկիր–օդ» հրթիռային համալիրները և ՀՕՊ հզորությունները:
Իսրայելի գործողությանը մասնակցել են տասնյակ կործանիչներ, լիցքավորող ինքնաթիռներ և հետախուզական ինքնաթիռներ:
Սա պատմության մեջ առաջին իսրայելական ռազմական գործողությունն է Իրանի տարածքում, որի համար իշխանությունները պաշտոնապես ստանձնել են պատասխանատվությունը:
Առավոտյան Իրանում ավիաչվերթերը չեղարկվել են, սակայն ավելի ուշ ավիահաղորդակցությունը վերականգնվել է։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru