Լրահոս

26.10.2024 13:01


ԱՄԷ և Թեհրան թռիչքների ուշացումներ կան. «Զվարթնոց» օդանավակայան

ԱՄԷ և Թեհրան թռիչքների ուշացումներ կան. «Զվարթնոց» օդանավակայան

Երևանից մեկնող և ժամանող ԱՄԷ և Թեհրան թռիչքների ուշացումներ կան։ Այս մասին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից։

«Թռիչքների որոշակի փոփոխություններ են եղել, այսինքն՝ ուշացումներ կան, սակայն հետաձգումներ չունենք։ Չվացուցակից որոշակի փոփոխություններ են եղել»,-նշեցին լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Իսրայելը հարձակվել է Իրանի ռազմական օբյեկտների վրա։ Իսրայելի գործողությանը մասնակցել են տասնյակ կործանիչներ, լիցքավորող ինքնաթիռներ և հետախուզական ինքնաթիռներ: Առավոտից Թեհրանում գործի են դրվել ՀՕՊ ուժերը։

Այս խորագրի վերջին նյութերը