Լրահոս

26.10.2024 13:23


Խոշոր ավտովթար Երևանում. «BMW»-ն հարվածել է եզրաքարերին, ապա էլեկտրասյանը, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում. «BMW»-ն հարվածել է եզրաքարերին, ապա էլեկտրասյանը, կան վիրավորներ

Երևանում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև հատվածում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի shamshyan.com-ը, վթարի հետևանքով վիրավորվել են Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը։ Վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը