Աշխարհ

26.10.2024 22:29


Նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» հաղթել է ընտրություններում (լրացված)

Նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» հաղթել է ընտրություններում (լրացված)

Վրաստանում փակվել են բոլոր ընտրատեղամասերը։

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 56,1%-ը։ Այս մասին հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը՝ վկայակոչելով GORBI ընկերության էքզիթ փոլի արդյունքները։

«Փոփոխության կոալիցիան» ստացել է ձայների 12,6%-ը, «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 11,6-ը, «Ուժեղ Վրաստանը»՝ 7%-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին վերջնական մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ կազմել է 58,94%, քվեարկել է 2 060 412 մարդ։

Վրաստանի խորհրդարանում 150 պատգամավոր պետք է լինի։ Մանդատները կբաժանվեն այն ուժերի միջև, որոնք հաղթահարել են 5 տոկոսի շեմը։

***

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ 2137 ընտրատեղամասերի արդյունքներով՝ հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են հինգ կուսակցություններ։

«Վրացական երազանք»՝ 52,94 տոկոս, «Կոալիցիա հանուն փոփոխությունների – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»` 11,9, «Միասնություն – Ազգային շարժում»` 9, 79, «Ուժեղ Վրաստան՝ Լելո, հանուն ժողովրդի, հանուն ազատության»՝ 9,05 տոկոս, «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 8,26 տոկոս։

Հաշվարկված է 3111 շրջանների գրեթե 69 տոկոսը։

Այս խորագրի վերջին նյութերը