Լրահոս

27.10.2024 10:17


Հրդեհ է բռնկվել Երևանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում․ կա զոհ

Հրդեհ է բռնկվել Երևանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում․ կա զոհ

Երևանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այսօր՝ ժամը 04:16-ին։

Դեպքի վայր են մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

«Տան սենյակում այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ)։ Հայտնաբերվել է Գ․ Թ․-ի (ծնված 1962 թ․) դին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։41-ին, մարվել՝ 05։31-ին։

Այս խորագրի վերջին նյութերը