Աշխարհ

28.10.2024 09:32


Մխիթարյանն իտալական Կլասիկոյում գրավել է «Յուվենթուսի» դարպասը (տեսանյութ)

Մխիթարյանն իտալական Կլասիկոյում գրավել է «Յուվենթուսի» դարպասը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրել է է հանդիպման հաշիվը՝ 2։2 (տեսանյութ

Սա Մխիթարյանի առաջին գոլն է ընթացիկ մրցաշրջանում։

Րոպեներ անց Պյոտր Զելինսկին 11 մետրանոց հարվածով առաջ է մղել «Ինտերին»՝ 3-2։

Ի վերջոո, «Ինտեր»-«Յուվենտուս» խաղում (4:4) արդյունավետության ռեկորդ է գրանցվել։

Առաջին խաղակեսում թիմերը միասին 5 գոլ են խփել (3:2)։ «Ներաձուրիներից» աչքի են ընկել Պիոտր Զիելինսկին (դուբլ) և Հենրիխ Մխիթարյանը։ «Բիանկոներիից» էլ պատասխանել են Դուշան Վլահովիչն ու Տիմոտի Վեան։

Ա Սերիայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ «Ինտերն»-«Յուվենտուսը» խաղի առաջին խաղակեսում միասին վերցրած միմյանց դարպասը 5 գոլ են խփում։

Այս խորագրի վերջին նյութերը