Տնտեսական

28.10.2024 12:58


Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որից մուտքերը կազմել են ավելի քան 83 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որն ամփոփել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածը։

2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում նույնպես ԶՊՄԿ–ն առաջին հորիզոնականում էր ավելի քան 64 մլրդ դրամ հարկային մուտքով։

Խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղում է «Մոբայլ Սենթր Արթը»` ավելի քան 49 մլրդ դրամ մուտքով։ Այս ընկերությունը 2024 թ.–ի երկրորդ եռամսյակում կրկին երկրորդ հորիզոնականում էր` ավելի քան 32 մլրդ հարկային մուտքով։

Ցանկի երրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է` ավելի քան 39 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թ.–ի երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 4–րդ հորիզոնականում էր` ավելի քան 23 մլրդ դրամ մուտքով։

Խոշոր հարկատուների ցանկում չորրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 36 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում երրորդ հորիզոնականում էր` ավելի քան 27 մլրդ դրամով։

Ցանկի հինգերերդ տեղում «Փրիթի Ուեյ» ընկերությունն է` ավելի քան 27 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին հինգերորդ հորիզոնականում էր` ավելի քան 17 մլրդ դրամ հարկային մուտքով։

Խոշոր հարկատուների ցանկի վեցերորդ տեղում «Ամերիաբանկ» ընկերությունն է` ավելի քան 20 մլրդ հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին վեցերորդ հորիզոնականում էր` ավելի քան 17 մլրդ դրամ հարկային մուտքով։

Ցանկի յոթերորդ տեղում «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունն է` ավելի քան 17 մլրդ հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում ութերորդ հորիզոնականում էր` ավելի քան 9 մլրդ դրամ հարկային մուտքով։

Իներորդ հորիզոնականում «Վիվա Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 14 մլրդ հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում յոթերորդ հորիզոնականում էր` ավելի քան 10 մլրդ դրամ հարկային մուտքով։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիթի» ընկերությունը, որը 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ավելի քան 13 մլրդ հարկային մուտք է կատարել։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին տասներորդ հորիզոնականում էր` ավելի քան 9 մլրդ դրամ հարկային մուտքով։

ՊԵԿ–ից նշում են, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 228 միլիարդ 74 միլիոն դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը