Քաղաքական

28.10.2024 16:31


Արտակարգ իրավիճակ Երևանի 16-րդ թաղամասի շենքերից մեկում (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ Երևանի 16-րդ թաղամասի շենքերից մեկում (տեսանյութ)

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել և հատնել, որ Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի 38 շենքում 15-րդ հարկում հրդեհ է բռնկվել, հրշեջները հանգցրել են կրակը, բայց 16-րդ հարկի բնակարանը մասամբ այրվել է։

Նախնական տվյալներով՝ տուժողներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը