Տնտեսական

29.10.2024 14:08


Հայաստանի ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 7,25 տոկոս

Հայաստանի ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 7,25 տոկոս

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25 %։ Տեղեկությունը հայտնում են ԿԲ-ից։

Համապատասխանաբար, իջեցվել են այն տոկոսադրույքները, որոնցով առևտրային բանկերը Կենտրոնական բանկում ավանդներ են դնում և փոխառություններ ներգրավում (համապատասխանաբար 5,75% և 8,75%):

ԿԲ-ն շարունակում է նվազեցնել տոկոսադրույքը, քանի որ գնաճը, և ամենակարևորը, դրա սպասելիքները Հայաստանում մնում են ցածր:

Այս խորագրի վերջին նյութերը