Հարցազրույց

29.10.2024 21:12


Փաշինյանի թիմը պայքարում է թալանի իրավունքի համար. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Փաշինյանի թիմը պայքարում է թալանի իրավունքի համար. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հայաստանի իշխանությունը պարզ գիտակցությամբ ու հստակ որոշումներով գնում է դեպի Թուրքիա, որովհետև հասկանում է, որ եթե Հայաստանը մնա ռուսական անվտանգային համակարգում, իրենք ի վերջո հայտնվելու են Սաակաշվիլու օրը․ Փաշինյանը լավ գիտի՝ իրեն ինչ ճակատագիր է սպառնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Դրա համար էլ խլվլոցն ընկել է ՔՊ-ի մեջ, խժդժություններ են, ներքին պառակտումներ են, որովհետև իրենք ասում են՝ Նիկոլ Փաշինյանը վաղը մյուս օրը որ փախչի Թուրքիա, Կանադա կամ այլ երկիր, բա մենք ի՞նչ ենք անելու, մեր անվտանգության երաշխիքը մեր փողերն են, դրա համար մենք պետք է թալանենք և ունենանք մեր ապահովությունը, երբ իշխանափոխություն լինի։ Հովիկաղազարյանները, անդրանիկքոչարյանները դեմ չեն այն ամենին, ինչ-որ անում է Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ասում են՝ քանի որ դու մեր ձեռքերով ես անում, մենք էլ այդ կոճակներն ենք Խորհրդարանի, մեզ էլ թույլ տուր պաշտպանել մեր թալանի իրավունքը»,-նշեց Անդրանիկ Թևանյանը։

Թևանյանը ուշադրություն է հրավիրում նաև ՔՊ-ականների թռիչքային հարստանալուն․ «Դուք տեսեք, թե ՔՊ-ականներն ինչպես են հարստացել 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Այն, որ հիփոթեքով են գնել, կարող են այդ հեքիաթներն էլ իրենց բակերում պատմել, այն էլ թռչուններին։ Հիմա ՔՊ-ականներն ասում են՝ Նիկոլ Փաշինյան, դու քո մեծ թալանն ես արել, մենք էլ մեր փոքր թալանը պիտի անենք, որ մեր անվտանգությունն ապահովենք, որ վաղը մյուս օրը փախչելու տեղ ունենանք։

Իրավապահներն էլ ձևական պայքարում են այդ ամենի դեմ, Նիկոլ Փաշինյանի համար էլ առաջանում է դիլեմա՝ հենվել ուժայինների՞ վրա, թե՞ Խորհրդարանի վրա։ Այժմ ներքին բունտ կա, մանր խոզերը ևս ուզում են լափամանից օգտվել։ Այս պահին վերահսկելի բունտ է, բայց մեծ հաշվով ո՛չ, որովհետև այս իշխանությունը այլասերվել է։ Ուժայիններին ինքն օգտագործում է ընդդիմությանը ճնշելու համար, հետո ասում են՝ մենք պետք է իշխանականներին էլ մեկ-մեկ կծենք, որ բալանս պահենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը