Քաղաքական

30.10.2024 09:09


«Շները հաչում են, իսկ քարավանը՝ գնում». Վրաստանի ընտրություններին միջազգային արձագանքի մասին (տեսանյութ)

«Շները հաչում են, իսկ քարավանը՝ գնում». Վրաստանի ընտրություններին միջազգային արձագանքի մասին (տեսանյութ)

Վրացական «Գրուզինֆորմ» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն և գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ընտրությունների արդյունքների դեմ բողոքող վրացական ընդդիմության ցույցերին:

«Բողոքող ընդդիմությունը չի կարող պարզապես տուն գնալ, նա պետք է ցույց տա իր ընտրազանգվածին, որ ինքը բողոքում է։ Բայց բողոքի ցույցերը ոչ մի բանի չեն հանգեցնի, քանի որ բողոքի ցույցերի համար հիմքեր չկան։ Ընտրություններն անցել են մրցակցային, թափանցիկ և ազատ մթնոլորտում: Լավ էր կազմակերպված էլեկտրոնային քվեարկությունը։ 3111 տեղամասերից խախտումներ են արձանագրվել ընդամենը 11 տեղամասերում, իսկ 3100 տեղամաս աշխատել է անթերի: Բազմաթիվ կազմակերպություններ և միջազգային դիտորդներ ամենաբարձր գնահատականն են տվել Վրաստանում կայացած ընտրություններին։ Համոզիչ հաղթանակ տարավ վրաց ժողովուրդը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը ստացավ 1 միլիոն 100 հազարից ավելի ձայն։ Իշխանության կուսակցության և երկրորդ տեղում հայտնված ընդդիմադիր կուսակցության միջև տարբերությունը 900 հազար ձայն է, ինչը հնարավոր չէ կեղծել»,-ասել է Խիդիրբեգիշվիլին։

Խոսելով Վրաստանի ընտրություններին միջազգային արձագանքի մասին՝ փորձագետն ասել է. «Շները հաչում են, իսկ քարավանը՝ գնում»:

«Միջազգային արձագանքը հասկանալի է։ Մենք անհիմն հայտարարություններ ենք լսել այն պաշտոնյաներից, որոնց երկար չի մնացել աշխատելու իրենց պաշտոններում, օրինակ՝ Էնթոնի Բլինքենից (ԱՄՆ պետքարտուղար) և ուրիշներից։ Բայց դրանք ոչինչ չեն նշանակում: «Շները հաչում են, քարավանը՝ գնում»: Վրաց ժողովուրդը ճանաչել է այդ ընտրությունները, և միջազգային կազմակերպությունները ճանաչել են այդ ընտրությունները։ Իսկ ընդդիմությունը մինչև վերջ վարկաբեկված է։ Այդ ամենն անարդյունավետ է»,-եզրափակել է Խիդիրբեգիշվիլին:

Այս խորագրի վերջին նյութերը