Օրվա լուր

30.10.2024 13:37


Հետընտրական կեղծիք, դավաճանություն և դասալքություն Գյումրիում

Հետընտրական կեղծիք, դավաճանություն և դասալքություն Գյումրիում

Նիկոլ Փաշինյանը հերթական հետընտրական ընտրակեղծիքն իրականացրեց։ Այս անգամ Գյումրիում։ Սա արդեն կրկնակեղծիք է հայրաքաղաքում։ Ու կրկին գործիքը Սամվել Բալասանյանն է։ Այն Բալասանյանը, ում ճակատին արդեն տեղ չի մնացել․ է՛լ ՕԵԿ, է՛լ ԲՀԿ, է՛լ ՀՀԿ ․․․ հիմա էլ՝ ՔՊԿ։ Կուսակցությունները նա պարբերաբար կփոխի, բայց նրա ճակատին հավերժ կմնա մեկ բան՝ դասալիք–ճամբարափոխ։

Հիմա հերթով գանք։

2021թ․ Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ–ն մերժվեց։ Այդ ուժը ստացավ ավագանու 11 մանդատ՝ 33–ից։ «Բալասանյան» դաշինքը ստացել էր 14 մանդատ և եթե կոալիցիա կազմեր ավագանի անցած որևէ ուժի կամ ուժերի հետ, ապա ՔՊԿ–ին կթողներ Գյումրիի «բորդյուրներին», սակայն հազար ու մի ճամբար փոխած և ընտրություններում ընդդիմադիր բառապաշար օգտագործած Սամվել Բալասանյանը միացավ Նիկոլին։ Դա գյումրեցիների քվեների բացահայտ գողություն էր՝ դավաճանություն։ Գյումրին մերժել էր Նիկոլին, իսկ Բալասանյանն իր վարքագծով խմբագրեց այդ ընտրությունն ու ձևավորեց ոչ լեգիտիմ իշխանություն։

Ինչպես կյանքը ցույց է տվել ու ցույց է տալիս, Նիկոլի հետ չի կարելի որևէ պայմանավորվածության գալ, քանզի նա ագահ է և քցող։ Բալասանյանը դա արդեն զգաց։

Գյումրիի «Բալասանյան» դաշինքին ստիպեցին ամբողջությամբ դավաճանել գյումրեցիներին ու քաղաքը ոչ թե կոալիցիոն սկզբունքով, այլ ամբողջությամբ հանձնել ՔՊԿ–ին։ Խոսվում է այն մասին, որ Նիկոլը գտել է իր տեսակին Գյումրիում։ Դա Կարեն Սարուխանյանն է, այն հաստագլուխը, որը ոտքը կորցրած մարդուն մեջքի հետևից հարվածում է։

Ի դեպ, բալասանյանենք նույնիսկ նվաստանալուց հետո են ծառայություններ մատուցում Նիկոլին, քանզի տակները կեղտոտ է։ Պարզ ասած՝ թալանչի են։

Ըստ Գյումրիում տարածվող լուրերի՝ Սամվել Բալասանյանի որդի Միսակը, ում գործարքով Իրաքում դեսպան էին նշանակել ու հետո հետ կանչեցին, ներքին կարգով հրահանգել է Գյումրիի քաղաքապետարանում աշխատող իր թիմակիցներին օգնել ՔՊԿ–ին, մինչև այն պահը, երբ Նիկոլենց ոտքը տեղում կպնդանա ու կգնան արտահերթ ընտրությունների։

Եվ այսպես, բալասանյանենք դասալքություն են արել։ Փախել են, համ էլ՝ փախած տեղից իրենց վերջին վնասներն են ուզում տալ Գյումրիին։ Գյումրիի ու գյումրեցու հաշվին հարստացան, հիմա էլ «զդաչին» են տալիս։

Այս ամենը բերում է մեկ հստակ եզրահանգման․ սրանց պետք է փաթեթով մերժել։ Գյումրեցիները հնարավորություն ունեն իրենց պատիվն ու արժանապատվությունը ցույց տալու՝ մերժելով Նիկոլին ու իր դրածոներին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը