Լրահոս

31.10.2024 09:56


Երևանում մայրը հայտնել է, որ պապիկը պարբերաբար nտնձգություն է կատարել իր 6-ամյա երեխայի նկատմամբ

Երևանում մայրը հայտնել է, որ պապիկը պարբերաբար nտնձգություն է կատարել իր 6-ամյա երեխայի նկատմամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի 36-ամյա բնակչուհի և հայտնել, որ իր երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել։

Կինը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ հայտնել է, որ երեխայի 61-ամյա պապիկը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր 6-ամյա երեխայի նկատմամբ, ինչի պատճառով երեխայի մոտ առաջացել են հոգեբանական լուրջ խնդիրներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Այս խորագրի վերջին նյութերը