Տնտեսական

31.10.2024 10:49


90 մլն եվրո պարտք է Փաշինյանի կառավարությունը վերցնում՝ բյուջեի դեֆիցիտը փակելու համար

90 մլն եվրո պարտք է Փաշինյանի կառավարությունը վերցնում՝ բյուջեի դեֆիցիտը փակելու համար

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր–Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի համաձայնության հարցն է ներառված կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում։

Հիմնավորման մեջ նշված է, որ 2024թ. բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորման («2024թ․ պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն պակասուրդը կազմում է 482.9 մլրդ դրամ) նպատակով բյուջեով նախատեսվել է շուրջ 450 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի (այուհետ՝ ԱԶԲ) միջոցներից շուրջ 89,469,000 եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկի ներգրավման սույն գործընթացը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը