Վաղարշյան փողոցում բախվել է 4 մեքենա. կան տուժածներ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 31-ին,շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Վաղարշյան փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային: Այն իր հերթին բախվել է կայանված «Mitsubishi»-ին:
Շղթակայան վթարի արդյունքում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
4 անձ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքված բնակիչները կարծիք են հայտնել, որ անհրաժեշտ է նշված փողոցում նորից տեղադրել արհեստական անհարթություններ, քանի որ երբ նախկինում դրանք կային, ավտովթարներ ու վրաերթեր տեղի չէին ունենում, այնինչ ճանապարհը նորոգելուց և կրկին ասֆալտապատելուց հետո դեպքերը կտրուկ ավելացել են:
Դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության աշխատակից Կոնստանտին Կոստանյանը խոստացել է բնակիչների խնդրանքը փոխանցել ճանապարհային ոստիկանության պետին՝ խնդրին լուծում տալու նպատակով:
Վաղարշյան փողոցում բախվել է 4 մեքենա. կան տուժածներ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Վաղարշյան փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային: Այն իր հերթին բախվել է կայանված «Mitsubishi»-ին: