Լրահոս

01.11.2024 12:09


Նոր Արեշում հայրն ու որդիները վիճել են հարևանների հետ. ծեծկռուքի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել

Նոր Արեշում հայրն ու որդիները վիճել են հարևանների հետ. ծեծկռուքի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել

Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 41 փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով «գլխի շրջանի վնասվածքներ» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա Յուրի Ս․-ն է։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Նոր Արեշ 41 փողոցի 38 տան դիմաց Երևանի բնակիչներ 22-ամյա Հովհաննես Ռ․-ն, 38-ամյա Ռաֆայել Բ․-ն և 31-ամյա Գոռ Գ․-ն վիճաբանել են 38/1 տան բնակիչներ 50-ամյա Արտավազդ Ս․-ի և վերջինիս որդիների՝ 21-ամյա Յուրա և Արտյոմ Ս․-ի հետ, որի ժամանակ Հովհաննես Ռ․-ն, Ռաֆայել Բ․-ն և Գոռ Գ․-ն հարվածներ են հասցրել հորը և որդիներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Հովհաննես Ռ․-ին, Ռաֆայել Բ․-ին և Գոռ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը