Կարծիք

01.11.2024 13:04


Սա՛ է քաղաքային իշխանության ապաշնորհ կառավարման դեմքը (տեսանյութ)

Սա՛ է քաղաքային իշխանության ապաշնորհ կառավարման դեմքը (տեսանյութ)

Երևանում այսօր մեկնարկել է տրանսպորտային «բարեփոխումը», որն արդեն իսկ պատուհաս է դարձել քաղաքացիների համար և նոր խնդիրներ է առաջացրել։ Վաղ առավոտից այն ուղևորները, ովքեր չունեին 100 դրամանոցներ կամ չէին միացել իրենց պարտադրված վճարային համակարգին, չէին կարողանում օգտվել տրանսպորտից և գերադասում էին տաքսիներով հասնել դասի կամ աշխատանքի։ Շուտով տաքսիների գներն էլ կտրուկ կբարձրանան։ Մետրոյում էլ են կուտակումներ, «Թել-Սել» համակարգը խափանումներով է աշխատում։

Սա՛ է քաղաքային իշխանության ապաշնորհ կառավարման դեմքը, ու այս իրավիճակում էլ պատրաստվում են հունվարի 1-ից մինչև 300 դրամ թանկացնել տրանսպորտը։ Սրանք միայն թանկացնել ու եղածը քարուքանդ անել գիտեն։ Գումարած՝ թալանը։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը