Կարծիք

01.11.2024 14:43


Մետրոպոլիտենի մանիպուլյացիան՝ հերթ եք կանգնում, որովհետև զարգացած երկիր եք

Մետրոպոլիտենի մանիպուլյացիան՝ հերթ եք կանգնում, որովհետև զարգացած երկիր եք

Աշխարհում ընդունված է երկրի զարգացվածությունը որոշել տնտեսական աճով կամ կապիտալի շուկայի ընդլայնմամբ։ Բայց Երևանի մետրոպոլիտենի համար, փաստորեն, երկրի զարգացվածության բոլորովին այլ չափանիշ կա՝ ապաշնորհ կառավարման հետևանքով առաջացած հերթերը և ներդված նոր համակարգի անսարքությունը։

Ըստ այդ տրամաբանության՝ զարգացած երկիր համարվելու համար նաև պետք է հանձնվեն ինքնիշխան տարածքները, քաղաքական հետապնդումներ իրականացվեն, արտագաղթն աճի, տնտեսությունը գնա դեպի կործանում, օրեցօր աճի արտաքին պարտքը և այսպես շարունակ։

Մի խոսքով, Անասնաֆերմայի տրամաբանությամբ՝ ինչքան վատ, այնքան լավ։ Միայն թե այդ լավը սովորական քաղաքացիների վրա չի տարածվում։

Հ.Գ. լուսանկարում «զարգացած» հայաստանյան մետրոն է, և Տոկիոյի մետրոն ու Երևանի մետրոպոլիտենի խոսնակի գրառումը։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը