100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան
«Մայր Հայաստան» խմբակցությունը համատարած ահազանգեր է ստացել 100 դրամանոցների դեֆիցիտի հետ կապված, շատ դեպքերում էլ ունեցել ենք ահազանգեր, որ վալիդատորները նորմալ չեն աշխատում և մարդիկ ստիպված են եղել անվճար երթևեկել։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով այսօր ուժի մեջ մտած Երևանի քաղաքապետարանի որոշմանը, ըստ որի՝ հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով՝ QR կոդի միջոցով, վճարում իրականացնելը։
«Ունենք այն պատկերը, որ միասնական տոմսային համակարգը թերի մտածված, հապշտապ մտցրել են եւ դրա պտուղները բնակիչները վայելում են, իսկ այն, ինչ տեղի կունենա հունվարի 1-ից սկսած՝ դժվար չէ պատկերացնելը։ Այսինքն, ինչպես բոլոր ուղղություններով՝ տրանսպորտի մենեջմենթն էլ՝ կոռուպցիայի ճիրաններից չազատված,կառավարման լրջագույն խնդիրներ է արձանագրում ու մենք այս ամենի ելքը տեսում ենք արտահերթ ընտրությունների մեջ»,-ասաց Սուքիասյանը։
Նա ընդգծեց, որ «Երևանավտոբուս» ընկերությունը թաթախված է կոռուպցիայի մեջ։
«Այսինքն, օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը, եթե միասնական տոմսային համակարգի բերումով այդ 30 մլն դրամը պետք է դադարի մտնել իրենց գրպանը, այդ ամենին սովորած շերտերը հնարավոր է՝ բունտ անեն, արդյունքում՝ մոտ ապագայում մայրաքաղաքում կարող ենք ունենալ տրանսպորտի դեֆիցիտ կամ տրանսպորտային կոլապս։
Քաղաքապետարանում նախ պետք է ֆինանսական հոսքերը կառավարեն և այնպես անեն, որ օրական շուրջ 30 մլն դրամ մտնի քաղաքային բյուջե։ Դրա համար անհրաժեշտ է , որ ավտոբուսներում տեղադրված GPS սարքերն ու տեսախցիկները աշխատեն ու ավտոբուսների շարժակազմերի ընթացքը վերահսկվի։ Այսինքն, դրանք համալիր են ու ենթադրում են կառավարում, բայց պետք է ինքդ կոռուպցիայից զերծ լինես, որ կարողանաս այդ կոռուպցիայի դեմ պայքարել, հիմա կամ այդ կամքը չկա, կամ իրենք սերտորեն առնչվում են այդ կոռուպցիայի հետ, դրա համար էլ այս իրավիճակն է»։
Մ. Սուքիասյանն ընդգծեց՝ որ մինչև այդ իրավիճակի վերաբերյալ հանրությունը ձայն չբարձրացնի, միայն քաղաքական ուժերի բարձրաձայնումը քաղաքային իշխանության վարքագծի վրա ազդեցություն չի ունենա։ «Կարծես թե՝ մենք արդեն գործ ունենք այն սոցիալական ինդիկատորի հետ, որ մինչև մարդկանց մաշկին ու գրպանին չկպնի՝ դժվար է լինելու մարդկանց ինչ-որ բան համոզել ու ուղղորդել։ Այս ամենի թագն ու պարծանքը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Մենք կարծում ենք, որ քաղաքը բոլոր ուղղություններով, ոչ միան տրանսպորտային այլև մյուս գրեթե բոլոր ուղղություններով ուղղակի կոլապսի են մատնում։ Ավինյանն էր ազդարարում, որ Երևանի բնակչությունը հասնում է 1մլն 200 հազարի, մինչդեռ քաղաքը քաղաքային ենթակառուցվածքները դրան պատրաստ չեն։ Այս իրավիճակից ելքը արտահերթ ընտրություններն են, այդ ուղղությամբ մենք ճնշումը շատացնելու ենք»։