«Թուրքական տանը» ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից մեկը ևս հրապարակվեց (տեսանյութ)
Հայաստանը փակում է Հայոց ցեղասպանության թեման
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
««Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ», - խորհրդարանում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ: Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ-ի օրակարգում որպես առաջնահերթություն չէ»,- հայտարարել է Միրզոյանը։ Ասել, որ Արարատ Միրզոյանի հայտարարություններն անակնկալ էին, սուտ կլինի: 2018 թվականից գործող իշխանական խումբը քայլ առ քայլ գնում է դեպի այս հայտարարությունը։ Իսկ «Թուրքական տանը» Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո Ցեղասպանությունից պաշտոնապես հրաժարվելը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն, ժամանակի հարց էր։