Երևանի քաղաքային իշխանությունն ապօրինի զավթած «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ներկայացուցիչներն որպես միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնավորում էին բերում ստվերի կրճատումը։ «Միասնական տոմսային համակարգը կլուծի ստվերի խնդիրը»,-հոկտեմբերի 14-ին հայտարարեց քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։
Ըստ Այ Փի Էս Սի քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինսիտուտի՝ 2014 թվականի զեկույցի՝ Երևանում օրական վերգետնյան տրանսպորտից օգտվում է ավելի քան 613 հազար ուղևոր։ Հետաքրքիր է, որ 10 տարի հետո այս թիվը կրճատվել է ավելի քան 21 անգամ։ Ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսներին, դատելով բյուջե մտած գումարից, վերգետնյա տրանսպորտից օրական օգտվել է, համապատասխանաբար, 256 201, 245 653, 239 341 և 235 455 ուղևոր։
Ստացվում է, որ ՔՊ-ի օրոք ստվերը կազմում է ավելի քան 50 տոկոս։ Օրական քաղաքացիներից գրպանվում է ավելի քան 35 մլն դրամ։ Այս գարպանման մասին առավել մանրամասն խոսել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը (աղբյուրն՝ https://www.facebook.com/andranik.tevanyan.1/videos/535304135782686 )։
ՔՊ-ականները ստվերը կապում են բացառապես անբարեխիղճ վարորդների գործունեության հետ, և ըստ իրենց՝ խնդիրը պետք է վերանար նոյեմբերի 1-ից, քանի որ քաղաքացիները պետք է առձեռն վճարելու դեպքում վճարեին բացառապես 100 դրամանոց մետաղադրամներով, ինչպես նաև, ցանկության դեպքում, հավելվածների միջոցով։
Նոյեմբերի մեկին ուղևորահոսքը եղել է քաղաքային իշխանությունների խիստ վերահսկողության ներքո, այսինքն՝ ստվերը պետք է հասներ մինիմալի։
Ըստ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի՝ նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 մլն 678 հզր 200 ՀՀ դրամ, որից 5 մլն 215 հզր 300-ը՝ վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Եթե այս թիվը վերածենք ուղևորների, ապա կստացվի 316 հազար ուղևոր։ Այս թիվը եթե համեմատենք 2014 թվականին հրապարակված օրական ուղևորների թվին, ապա կստացվի, որ ստվերը շարունակում է խիստ բարձր լինել՝ ավելի քան 49 տոկոս։
Հիմա եթե քաղաքային իշխանությունների խիստ հսկողության ներքո էլ ստվերը շարունակում է այսքան բարձր լինել, ապա դա նշանակում է, որ ստվերն ունի հովանավոր, և օրական ավելի քան 30 մլն դրամը, իսկ տարեկան կտրվածքով՝ 11 միլիարդ դրամը գնում է շատ կոնկրետ մարդկանց գրպանը, և դրանք վարորդները չեն։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամԲորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից
Տարեկան ավելի քան 25 մլն դոլար տակով են անում

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից