Կարծիք

05.11.2024 14:43


Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով

Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով

Վերջին ընտրական գործընթացները Մոլդովայում և Վրաստանում խիստ մտահոգել են Արևմուտքին և, Հայաստանի մասով, այստեղ մտածում են ընտրել այնպիսի սցենարներ, որոնք թույլ չեն տա, որ մեր մոտ նույնպես կրկնվի վրացական տարբերակը:

Եվ տեսակետ է առաջ եկել, որ Հայաստանում լավագույնը մոլդովական սցենարի կրկնությունը կարող է լինել:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության լեգիտիմությունը կյանքի կոչել «սփյուռքի ձայներով»:

Հասկանալի է, որ Սփյուռքում էլ Փաշինյանին չեն սիրում, սակայն Սփյուռքի ձայները վերահսկելնելը դժվար լինելու ընդիմության համար:

Այդ իսկ պատճառով՝ Փաշինյանի վերարտադրության գլխավոր աղբյուրը, նշում են այդ շրջանակները, կարող են լինել «սփյուռքի ձայները»:

Բայց դրա համար անհրաժեշտ է երկրի ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել: Հենց դա էլ առաջարկում են Փաշինյանի շրջապատի որոշ ներկայացուցիչներ:

Մասնավորապես, այդպիսի առաջարկով է հանդես եկել տխրահռչակ Արման Բաբաջանյանը, ով առանց թաքցնելու նպատակները, հայտարարում է, որ պետք է Սփյուռքին էլ թույլ տալ ընտրություններին մասնակցել՝ հենց վկայակոչելով Մոլդովայի փորձը:

Այն, որ բաբաջանյանների բոլոր առաջարկները դատապարտված են ձախողման, ակնհայտ է, քանի որ քաղաքական զարգացման թրենդը այլ ուղու վրա է գտնվում և նրա նման մարդիկ այլևս «գովազդների մեջ չեն լողում», ինչպես սույն գործիչը խոստովանում էր նախորդների կառավարման ժամանակ:

Մանավանդ, որ իրենք իրենց գլխավոր խնդիրն իրենց տերերիհամար արդեն լուծել են, Արցախը հանձնել են Ադրբեջանին և այդ երկիրը ազատել են Մոսկվայի ազդեցությունից:

Դրա համար իրենք ցմահ կարող են արժանանալ իրենց տերերի կողմից հավերժ շնորհակալության:

Հայաստանի կործանումը իրենց չի հաջողվի՝ նույնիսկ մեծ փողերի շնորհիվ:

Այլ հարց է, որ պատմությունը իրենց հետ դաժան է վարվելու, աշխարհի ոչ մի ծայրում դավաճանների չեն ընդունում, չեն հարգում, այլ օգտագործում են կարճաժամկետ ձևով և՝ ոչ ավելին:

Այդպես է լինում, քանի որ մարդկությունը չի հանդուրժում դավաճանների, անկախ նրանից, թե այդ դավաճանները որ երկրի, կամ ազգի կողմից են, և դա է ցույց տվել մարդկության ամբողջ պատմությունը:

Ի դեպ սույն անձին չի հարգում նաև Փաշինյանը՝ վերը նշված պատճառներով, ժամանակին ակնարկելով, թե ում շահերն է իրականում պաշտպանել և պաշտպանում սույն անձը:

Իսկ եթե այսօր նա այդ անձի կարիքն ունի, ապա դա նշանակում է, թե ինչ ծանր վիճակի մեջ է հայտնվել Փաշինյանը, որ ստիպված է որպես հենարան դիտարկել նմանատիպ անձնաց:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը