Քաղաքական

06.11.2024 13:29


Թրամփի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը որբացավ․ Անդրանիկ Թևանյան

Թրամփի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը որբացավ․ Անդրանիկ Թևանյան

ԱՄՆ–ում պարտվեցին այլասերված, ապազգային, պատերազմի կուսակցության ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինյանի գաղափարական հովանավորները զիջեցին իրենց դիրքերը։

Թրամփի հաղթանակը շատ խորհրդանշական է։ Այն գռեհիկ ժողովրդավարության վերջը դնելու հնարավորություն է ստեղծում։ Նաև՝ աշխարհի լարվածությունը լիցքաթափելու հնարավորություն։

Այդ գռեհիկ ժողովրդավարության և ապազգային տոտալիտարիզմի զոհերը դարձան Արցախը, Ուկրաինան, Վրաստանը (Վրաստանում արագ ուշքի եկան, վռնդեցին Սաակաշվիլուն և թույլ չտվեցին երկրորդ անգամ օգտագործել իրենց, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը՝ դրսի ուժերի աջակցությամբ, վերարտադրվեց և նոր փորձանքներ բերեց Արցախի ու Հայաստանի գլխին), մերձավոր արևելքը և ի վերջո՝ միլիոնավոր մարդիկ։

Հայաստանի իշխանությունը պատերազմի կուսակցության և այլասերվածության գավառական ներկայացուցիչն է։ Պարտված կուսակցության դրածոն, որն իր գլխի ճարն ուզում է տեսնել Թուրքիայի գրկում։

Նիկոլն այլևս անցյալի մնացուկ է։ Նրա քաղաքական լեշը Հայաստանի վրայից պետք է մաքրվի՝ արտահերթ կամ հերթական ընտրություններով։

Ինչ վերաբերում է ապագա Հայաստանի տեղին ու դերին, ինտեգրացիոն գործընթացներին, ապա մեր ուղղությունը դեպի BRICS պետքէ լինի։ Այդ թեմայով «Մայր Հայաստանի» տեսակետները ներկայացրել եմ ռուսական «Anna news»–ում հրապարակված հոդվածով։

Նյութը՝ այստեղ։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը