Աշխարհ

01.12.2011 16:26


Իրանն ազատ է արձակել բրիտանական դեսպանատան վրա հարձակում գործած ուսանողներին

Իրանն ազատ է արձակել բրիտանական դեսպանատան վրա հարձակում գործած ուսանողներին

Իրանի իրավապաշտպան մարմիններն  ազատ են արձակել մի քանի օր առաջ բրիտանական դեսպանատան վրա հարձակված ուսանողներին։ Այս մասին հաղորդում է «Associated press»-ը։

Ավելի վաղ «Fars» գործակալությունը հաղորդել էր, որ դեսպանատան առջև բողոքի ակցիային մասնակցած 200 ուսանողներից 12–ը ձերբակալվել է։ Երեկ երեկոյան նրանցից 11-ն ազատ է արձակվել։ Ազատման հիմքերը չեն պարզաբանվում։

Տեղեկացնենք, որ, ըստ իրանական օրենսդրության, մասնավոր սեփականությանը վնաս հասցնելու համար սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում։

Այս խորագրի վերջին նյութերը