ՀՀՇ Գյումրու խորհրդի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը շատ նորմալ է ընդունել
Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության թեմայով քաղաքագիտական վերլուծությունը և այդ կուսակցության հետ ՀԱԿ-ի համագործակցության հեռանկարը Հայ ազգային կոնգրեսի Գյումրու ներկայացուցչությունում ըմբռնումով է ընդունվել։
–Հիասթափության մասին խոսք չկա. ավելին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ մտքի առումով կարծիքների բախումներ նույնպես չկան։ Այդ հարցում ընդհանուր դոմինանտ տեսակետը հետևյալն է՝ առողջ դատողությամբ ուզում ենք հասկանալ մեր առաջնորդի մտահոգությունը երկրի ապագայի հետ կապված,– «7օր»–ի հետ զրույցում ասել է ՀՀՇ Գյումրու խորհրդի նախագահ Մուրադ Գրիգորյանը։
Հարցին, թե ինքը՝ որպես տեղի ՀՀՇ կառույցի ղեկավար, ինչպե՞ս է ընդունել առաջին նախագահի ելույթի այդ հատվածը, Մուրադ Գրիգորյանը պատասխանել է.
–Շատ նորմալ, ըմբռնումով՝ փորձելով հասկանալ առաջին նախագահի մտահոգությունը առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման առումով, իսկ խոշոր հաշվով՝ պետության դեմ ծառացած մարտահրավերների հաղթահարման և դիմագրավման մտահոգությունը: Առաջին նախագահի այդ տեսակետը խորհելու առիթ է տալիս ոչ միայն խոսքի հասցեատերերին, այլ նաև մեզ՝ շարքային կոնգրեսականներիս: Միանշանակ է, որ դա հիմնադիր նախագահի կողմից քաղաքական պրագմատիզմի հերթական դրսևորումներից մեկն էր, որը մեզ համար ուսանելի է։

Դերենիկ Մալխասյան
Գյումրի