Լրահոս

09.11.2024 13:53


Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում

Հայաստան-Վրաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանի Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Սույն թվականի նոյեմբերի 9-ին, տեղական ժամանակով ժամը 10:35-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը