Լրահոս

09.11.2024 14:02


Երևանի Սիլիկյան թաղամասում խճաքարով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Երևանի Սիլիկյան թաղամասում խճաքարով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհի Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի ժողովրդին հայտնի «4-րդ գյուղի» ճանապարհին՝ Շերամի փողոցում։

Ժամը 11։00-ի սահմաններում «Howo» մակնիշի խճաքարով բարձված բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ հայտնվելով քաղաքացու սեփականություն հանդիսացող տարածքում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթար հետևանքով 1 հոգի, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ուղևորն է եղել, տեղափոխվել է հիվանդանոց։

Ականատեսներից մի քանիսը նշում էին, որ հավանաբար ավտոմեքենան տեխնիկական խնդիր է ունեցել ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա կբախվեր մի քանի ավտոմեքենաների։

Այս խորագրի վերջին նյութերը