Լրահոս

11.11.2024 09:10


Կեսօրից հետո սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Կեսօրից հետո սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Մայրաքաղաքում նոյեմբերի 11-ի ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7....+9 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը