Կարծիք

11.11.2024 12:44


Քաղաքապետարանը 4 ամիս ոչինչ չի ձեռնարկում, քաղաքացիները ստիպված այսպիսի ժամանակավոր լուծում են տալիս (տեսանյութ)

Քաղաքապետարանը 4 ամիս ոչինչ չի ձեռնարկում, քաղաքացիները ստիպված այսպիսի ժամանակավոր լուծում են տալիս (տեսանյութ)

1-ը` հուլիս ամսին, 2-ը` նոյեմբերի 10-ին

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Կենտրոն վարչական շրջան երբ դուք չորս ամիսների ընթացքում անտարբերություն դրսևորելով ոչինչ չեք ձեռնարկում, քաղաքացիները ստիպված այսպիսի ժամանակավոր լուծում են տալիս, բայց այս միջոցը օրվա մութ ժամերին կարող է վտանգավոր լինել և վթարի պատճառ դառնալ։

2024 թվականի բյուջեից 3.7 մլրդ դրամ հատկացվել է ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման և պահպանման համար։ Կան հասցեներ, որտեղ անորակ աշխատանք կատարելու պատճառով, նույն վայրում երկու, երեք անգամ քանդում և նորից ասֆալտապատում եք իրականացնում, այնինչ մի ուրիշ տեղ չորս ամիս հետո նույն փոսը դեռ մնում է։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը