Երասխ գյուղի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz»-ն ու Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող «GAZelle»-ը․ կան տուժածներ
Մեղրի-Երևան ավտոճանապարհի 316-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում, նոյեմբերի 11-ին ժամը 10:55-ի սահմանում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ. Խ., ծնված 1983 թ․) և Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշների (վարորդ՝ է. Բ., ծնված 1949 թ.) ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է Փրկարար ծառայությունը, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և պարաններով ամրացրել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։